Նոր Նորքում հրդեհից այրված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է. նա վերակենդանացման բաժանմունքում է
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած կնոջ` Աննա Բադալյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին 168.am-ին հայտնեցին Այրվածքաբանության և ճառագայթային բժշկության կենտրոնից` նշելով, որ կինն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այսօր՝ ժամը 05։20-ին, Գյուլիքեխվյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի էր ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968թ. ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի», և նրա 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործ է հարուցվել։