Ինչու է խուզարկություն կատարվել ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ խուզարկություն է կատարվել ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում: 168.am-ը ՀՀ քննչական կմիտեից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խուզարկությունը կատարվել է Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոման Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Ի պաստասխան մեր հարցին՝ Քննչական կոմիտեից հայտնեցին միայն, որ այդ քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ օրենքով սահմանված կարգով:

Նշենք, որ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործը հարուցվել է դեռևս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս