Արմեն Հարությունյանը կմասնակցի ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին կմասնակցի նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը: Մրցույթին մասնակցելու համար Արմեն Հարությունյանը փաստաթղթերը ներկայացրել է երեկ՝ փետրվարի 12-ին:

Նշենք, որ սա ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների առաջին մրցույթին ևս Արմեն Հարությունյանը մասնակցել էր: Նա այդ մրցույթում հաղթող ճանաչվածներից մեկն էր:

Հիշեցնենք, որ բացի Արմեն Հարությունյանից հայտ են ներկայացրել նաև երկու դատավորներ՝ Լիանա Հակոբյանը և Լիզա Գրիգորյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով հաստատվել էր ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը, որում ընդգրկված էին Արմեն Հարութունյանը, Արա Ղազարյանը, Նելիկ Հարությունյանը: Սակայն նախագահի մեկ այլ հրամանագրով այդ հրամանագիրն ուժը կորցրած էչ համարվել:

Տեսանյութեր

Լրահոս