ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առայժմ մեկ թեկնածու է հայտ ներկայացրել

Փետրվարի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներակայացրել միայն մեկ անձ: Առայժմ միակ թեկնածուն Լիզա Գրիգորյանն է: Նա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է. այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. ապրիլի 4-ին:

Նշենք, որ սա ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության երկրորդ մրցույթն է: Առաջին մրցույթում հաղթող էին ճանաչվել ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը և Նելիկ  Հարությունյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով հաստատվել էր ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը: Սակայն նախագահի մեկ այլ հրամանագրով այդ հրամանագիրն ուժը կորցրած էչ համարվել:

Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում էր տարածել, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ՄԻԵԴ դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում՝ ելնելով ՄԻԵԴ դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:

«Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից»,- նշված էր նախարարության պարզաբանման մեջ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս