
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին 2 դատավոր է հայտ ներկայացրել

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին ևս մեկ հայտ է ներկայացվել: ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսապատճենը փետրվարի 11-ի ժամը 18:00-ի դրությամբ: Դրա համաձայն՝ փետրվարի 11-ին հայտ է ներկայացրել նաև Լիանա Հակոբյանը: Նշենք, որ նա 2013 թ. դեկտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Բացի նրանից՝ հայտ է ներկայացրել նաև Լիզա Գրիգորյանը, ով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: