«Մեր մահվան պատճառը այդ սրիկան է». Նոր Նորքում հրդեհի դեպքով քրեական գործ է հարուցվել

Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 23/1 շենքի մեկի առաջին հարկում բռնկված հրդեհի արդյունքում 47-ամյա կինն ու 9-ամյա որդին տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:

Ինչպես ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 112-րդ և 185-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը և գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Ըստ ՀՀ արտակարագի իրավիճակների նախարարության հաղորդագրության` հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 1968 թ. և 2006 թ. ծնված անձնանց, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Shamshyan.com-ը գրել էր, որ տան պատին հայտնաբերվել է երկտողորտեղ գրված է եղել. «Մեր մահվան պատճառը այդ սրիկան է»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 

Տեսանյութեր

Լրահոս