Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ: Պատգամավորը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով, սակայն նշում էր, որ դատախազի կողմից անգործություն է ցուցաբերվել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» և «Ֆորում» իրավունքի կենտրոն հկ-ների մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս Արայիկ Ղազարյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պատգամավոր Զարուհի Փոստանտյանի բողոքի քննությունը ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի։ Ինչպես հայտնի է, պատգանավորը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով։ Այսօր դատարանը որոշեց բողոքի քննությունը շարունակել առանց Զարուհի Փոստանջյանի և նրա ներկայացուցչի, քանի որ վերջիններս դատական նիստին չէին ներկայացել։
ՀՀ քննչական կոմիտեն հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հարցումներ էր ուղարկել Ռուսաստան՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
Պատասխանելով 168.am-ի գրավոր հարցին՝ արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար՝ մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասինքներ, ՀՀ Քննչական կոմիտեից ասել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը: Հունվարի 29-ին պատգամավորը Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հետ կապված հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և այժմ բողոքարկում է, իր խոսքով ՝ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը և խնդրում վերացնել այդ անգործությունը:
Տաքսի ծառայություն մատուցող մի խումբ վարորդներ այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում:
«Նա անհայտ կորած է: Եվ գործի փաստացի հանգամանքները հիմք չեն տալիս մտածելու, որ սպանություն է տեղի ունեցել, որովհետև, ըստ լրատվական միջոցներով տարածված նյութի՝ նա գրություն է թողել, այսինքն՝ ինքը մինչ անհայտ կորելը չի նշում այնպիսի գործոնների մասին, որոնք կվկայեն, որ նրա կյանքի սպառնալիք կա: Այսինքն՝ այս տեսակետից, ես նորից եմ կրկնում՝ այնքանով կարող են կապ ունենալ, ինչքանով հնարավոր է խոսել Պերմյակովի գործի վերաբերյալ կամ ռուսական բազայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը կանխելու տեսակետից: Բայց չեմ կարծում, որ այս պահին կա որևէ հիմք կոնկրետ անհետանալու փաստը և Պերմյակովի գործը կապելու»:
Վահե Գրիգորյանը խտրական վերաբերմունքի դրսևորում համարեց 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի և դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում քաղաքական այլախոհների նկատմամբ ակնհայտորեն դրսևորված խտրական վերաբերմունքը:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն:
Այսօր ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Մրցութային հանձնաժողովն այսօր լսեց մյուս 6 հավակնորդներին: Հիշեցնենք, որ մրցույթի հարցազրույցի փուլը մեկնարկել էր երեկ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին այսօր մասնակցեց նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: Լրագրողների հարցին, թե ինչ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով իր այսօրվա պատրաստվածության մակարդակը, Վահե Գրիգորյանը դժվարացավ պատասխանել:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հարցումով դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը:
Վաղը կշարունակվի մյուս հավակնորդների՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ Էդուարդ Մկրտչյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Մարգարյանի, «Լեգալատա» ՍՊը մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու Դավիթ Հակոբյանի, Արտյոմ Գեղամյանի հարցազրույցը:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ժամանակ պահանջել էին, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գնա Գյումրի և պատասխանի իրենց հուզող հարցերին: Նրանք պահանջել էին, որպեսզի Գ. Կոստանյանը Գյումրի մեկնի այսօր՝ փետրվարի 26-ին:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ով մասնակցում է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարող էր ավելի լավ մասնակցել մրցույթին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մրցույթին մասնակցող Արմեն Հարությունյանին խնդրեց ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 24 տարիների ընթացքում գրանցված խտրականության, անարադարության և հակաժողովրդավարության դեպքեր:
«Այս մրցույթին բոլորն էլ նորից մասնակցում են, ինչքան գիտեմ, ովքեր նախորդում եղել են։ Դա ձեր մոտեցումն է՝ ես իշխանության ներկայացուցիչն եմ, թե չէ։ Ես իշխանությունների հետ և երկրի հետ արդեն 5 տարի է՝ կապ չունեմ։ Եվ ասեմ ձեզ նաև՝ անկախ նրանից՝ ես կընտրվեմ, թե կմնամ ՄԱԿ-ում, ես Հայաստան վերադառնալու որևէ նպատակ, մտադրություն չունեմ, և արդեն իմ ընտանիքի անդամներն էլ են մեկնում։ Այնպես որ՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։
Քիչ առաջ մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը։
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդներն այս պահին տեղեկատվության խիստ կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրենք ծանոթանում են օրենքով սահմանված կարգով իրենց ներկայացվող նյութերին, սակայն այս պահին տուժողների իրավահաջորդներն ավելի մեծ ծավալի տեղեկատվություն են ակնկալում, որոնց գուցե այս պահին քրեական գործում չկան:
Սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ լսել է, թե Վալերի Պերմյակովը Հայաստանում մեկ ամսվա ծառայող է եղել
«Եթե ելնենք նախաքննության այն վարկածից, որ այս պահին Պերմյակովն է Ավետիսյանների սպանության մեջ հիմնական մեղադրյալը կամ կասկածյալը, ապա մարմնի տարբեր մասերի փորձանմուշներ պետք է վերցվեին՝ կրակոցների արգասիքների առկայությունը պարզելու համար: Ցավոք սրտի, մենք լսում ենք, որ այդ փորձանմուշները չեն վերցվել: Դա արդեն իսկ բավական լուրջ խոչընդոտ է այս պահին արդեն նախաքննության օբյեկտիվության ապահովման տեսակետից»:
ՀՀ քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ գրել էր. «Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա. Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին»:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, և համապատասխան հիմքեր ձեռք բերելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան կկայացվի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով գործ հարուցելու, քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:
«Տեղեկություն չունենք, պատճառը չգիտենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավարը՝ խոսելով՝ գյուղի անասնագոմում պարանով կախված վիճակում հայտնաբերված պատանու մասին: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունը որոշակի գործողություններ է կատարում. «Ինքն էլ առողջ, սպորտսմեն, լավ երեխա էր»: Համայնքի ղեկավարը նրան բնութագրեց որպես ճարպիկ, աշխույժ երեխա. «Սպորտով պարապում էր: Չենք պատկերացնում, որ այդ կարգի երեխան կարող էր տենց բան արած լինել»:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, ով դատարանին տեղեկացրել է, որ այսօրվա դատական նիստին ներկայանալ չի կարող առողջական վիճակի պատճառով: Դատական այսօրվա նիստում գործվ մեղադրողը պետք է հանդես գար ճառով, սակայն ամբաստանյալը չցանակացավ, որ նիստն անցկացվի իր պաշտպանի բացակայությամբ:
2015թ. փետրվարի 9-ին Երևանի Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած 9-ամյա տղան տուժող է ճանաչվել, իսկ նրա հայրը՝ տուժողի ներկայացուցիչ: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեր հարցին՝ արդյոք փաստաբանը տեղեկություն ունի՞, թե իր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ է ունեցելՀայկազ Բարսեղյանի հետ, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալը կոնֆլիկտային անձնավորություն չէ: Դուք չեք կարող պատկերացնել. երբ ոչ կոնֆիդենցիալ զրույցներ եմ ունենում իր հետ, յուրաքանչյուր անգամ ոտքի է կանգնում ու ասում՝ ճիշտ այդպես, պարոն Արսենյան: Այնքան ճշտապահ անձնավորություն էգ ես այնքան ցավ եմ ապրում, որ թացն ու չորը խառնել են իրար, լույսն ու ստվերըգ այս պահին աղավաղել են ամեն ինչ, միայն թե բացահայտում ցույց տան՝ էլ նշանակություն չունի՝ մարդը մեղավո՞ր է, թե՞ անմեղ, կատարե՞լ է, թե՞ ոչ»:
2014թ. նեյեմբերի 19-ին «Չաո Բամբինո» մանկական սրճարանում գազով լցված փուչիկների պայթյունի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ անձ ներգրավված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Գործարար Փայլակ Հայրապետյանն արդեն 2 ամիս է՝ տեղեկություն չունի օֆշորային հայտնի գործի քննությունից: 168.am-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինն իրեն 2 ամիս է՝ չի հրավիրել՝ մասնակցելու որոշակի գործողությունների: Գործարարի խոսքով՝ կատարավել է խմբակային հանցագործություն: