«Պայմանավորվել էինք Սամվելի հետ, որ գցենք Վարդան Սեդրակյանի վրա». մահափորձի գործով ամբաստանյալ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Դատական նիստին մասնակցում է նաև գործով տուժող Պարույր Հայրիկյանը: Նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց գործով մեղադրյալ Խաչատուր Պողոսյանը: Նա պատմեց, որ ինքը Վարդան Սեդրակյանին ճանաչում է Սամվել Հարությունյնանի միջոցով, աշխատանքի հետ կապված, իսկ մյուս մեղադրյալ Սամվել Հարությունյանին ճանաչում է վաղուց:

«Մի օր Սամվելը ինձ ասեց, որ մի հատ գործ կա անելու, մարդ պետք է վախացնենք: Բայց ոչ ասեց՝ ով ա իրան ասել, ոչ ասեց՝ խի պետք ա արվի, ինչի համար ա դա»,- պատմեց ամբաստանյալը: Նա ասաց, որ մի քանի օր անց Սամվել Հարությունյանն իրեն ասել է, որ պետք է վախեցնել Պարույր Հայրիկյանին, բայց ինչու հենց նրան, չգիտի: Այնուհետև ամբաստանյալը նշեց, որ իրենք հետևել են Պարույր Հայրիկյանին: 2013-ի հունվարի 31-ին նրանք եղել են Պարույր Հայրիկյանի տան մոտակայքում, տեսել նրան: Ամբաստանյալի խոսքով՝ Պարույր Հայրիկյանը դուրս է եկել մեքենայից, մոտեցել շենքի շքամուտքին, այնուհետև հետ է եկել ավտոմեքենայի մոտ ինչ-որ բան վերցնելու: Երբ Պարույր Հայրիկյանը հեռացել է ավտոմեքենայից, ինքն ու Պարույր Հայրկյանը դեմ են դուրս եկել իրար: Ըստ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի՝ ինքը կրակոցն արձակել է  Պարույր Հայրիկյանին վախեցնելու համար, սակայն տուժող Պ. Հայրկյանը շարժումներ է արել՝ պաշտպանվելու համար, ինչի արդյունքում առաջին կրակոցը անզգուշաբար կպել է Պարույր Հայրիկյանին:

Խաչատուր Պողոսյանը պատմեց, որ առաջին կրակոցից հետո Պարույր Հայրիկյանը կպել է  մեքենային ու ընկել, բայց ինքը՝ չգիտի ինչու վերջինս չի հայտնում, որ ընկել է: Այդ ընթացքում միացել է ավտոմեքենայի ազդանշանը, ինչի ընթացքում Պ. Հայրիկյանը օգնեցեք է գոչել: «Ես մոտեցա Պարույր Հայրիկյաին, ասեցի՝ սուս, որ սուս մնա, ես գնամ»,- ասաց ամբաստանյալը: Պարույր Հայրիկյանը, ըստ նրա, այդ ընթացքում շարունակել է օգնություն խնդրել, այդ ժամանակ ինքը երկրորդ անգամ է կրակել: Ամբաստանյալը հավաստիացրեց, որ ինքը ցանկություն է ունեցել միայն վախեցնել Հայրիկյանին, հակառակ դեպքում չէր վրիպի և կհասներ իր պատակին:

«Ոչ մեկ ոչ տեսել են ոչ իմ գալը, ոչ գնալը. ես ուղղակի փախել եմ, որ ինձ չտեսնեն»,- ասց ամբաստանյալ Խաչատրյանը: Ըստ նրա՝ հետագայում, երբ ինքն ու Սամվել Հարությունյանը հանդիպել են, պայմանավորվել են, որ իրենց կալանավորելու դեպքում պիտի ասեն՝ Վարդան Սեդրակյանն է դա պատվիրել՝ նկատի ունենալով, որ նա իրենց կօգնի. «Պայմանավորվել էինք Սամվելի հետ, որ գցենք Վարդան Սեդրակյանի վրա»: Պատասխանելով իր պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի հարցին՝ ամբաստանյալն ասաց, որ դատարանում գործով վկաների ցուցմունքներն իր համար արժանահավատ չէին. «Ոչ մեկի վկայությունն էլ իրար վրա չբռնեց»: Ամբաստանյալն ասաց, որ ինը չի պատկերացնում՝ ինչպես կարող են վկաները լսած լինել կրակոցը, սակայն ավտոմեքենայի ազդանշանը չլսել:

Կարդացեք նաև

Երբ գործով մյուս ամբաստանյալի պաշտպան Գայանե Գալոյանը Խաչատուր Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս հետաքրքրվու՞մ է քաղաքականությամբ, նա ասաց, որ «ինքը քաղաքականության մեջ չկա» և երկար ժամանակ իմացել է, թե Պարույր Հայրկյանը մարդու իրավուքների ոլորտում է աշխատում:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց նա գիտեր Պարույ Հայրիկյանի ավտոմեքենայի մակնիշը: Ամբաստանյալը նախ նշեց, որ իր աղբյուրներից գիտեր, ապա ասաց. «Երազումս եմ տեսել»:

Ցուցմունքներ տալու ընթացքում Խաչատուր Պողոսյանը դատարանի դահլիճում ներկաներից արձագանք լսելուց հետո նրանց կոչ արեց ռեպլիկեր չանել: Մեղադրող Արամ Ամիրզադյանը նիստի ընթացքում մի քանի հարց ուղղեց ամբաստանյալին՝ կապված դեպքի օրը նրա կրած հագուստների հետ: Ամբաստանյալը չցանկացավ պատասխանել այդ հարցերին՝ նշելով, որ դա նման է իրեն ձեռք առնելուն, քանի որ նախորդ դատական նիստում որպես ապացույց հետազոտվել են նրա հագուստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս