Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը՝ Մալթայի հետ խաղի մասին. «Ես ընդհանրապես ոչ մի բան չեմ ծախում, այլ գնում եմ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Մալթայի հետ խաղում պարտություն է կրել այն  պատճառով, որ մեր ֆուտբոլիստները մարզադաշտ մտել են սուպեր ֆուտբոլիստների կարգավիճակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Իրենք մարզադաշտ մտել են թերագնահատելով՝ Մալթան ի՞նչ է, մի ոտքի վրա, այսպես ասած, կհաղթենք, ու պատժվեցին»,- ասաց նա: Խոսելով արդեն Դանիայի հետ խաղում 4-0 հաշվով տարած հաղթանակի մասին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ասաց, որ Դանիայի հետ խաղում մեր հավաքականի ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ կարող էին: Նա հավելեց, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները հերոսություն չեն արել. «Հերոսություն չի, բա այդ դեպքում մեր շամատիստներին ի՞նչ ենք ասելու: Հաճելի է, որ իրենք շատ լավ են խաղացել, բայց հերոսություն չեն արել»:

Ռուբեն Հայրապետյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը վաճառել է Մալթայի հետ խաղի արդյունքները: «Ես ձեզ միանգամից ասում եմ՝ պատրաստ եմ ամեն ինչ գնելու, այդ թվում, ովքեր գրում են, որ ես խաղ եմ ծախել նրանց: Ես ընդհանրապես ոչ մի բան չեմ ծախում, այլ գնում եմ»,- ասաց նա: Ռուբեն Հայրապետյանը նշեց նաև, որ ինքը երբեք չի միջամտում հավաքականի կազմի և խաղի մարտավարության ձևավորմանը, սակայն խաղի ավարտից հետո մշտապես անում է իր դիտարկումները. «Բայց որ ես կազմ, տակտիկա որոշեմ՝ դա անհնարին բան է: Դա խեղկատակություն է, ովքեր տենց բան են մտածում: Ես ինձ շատ եմ հարգում ու սիրում, ես երբեք չեմ ուզենա հիմարի դերում լինել, որովհետև ցանկացած ամենավատ մարզիչն ինձնից ֆուտբոլ հաստատ ավելի շատ է հասկանում տակտիկայի առումով»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս