Արտակ Բուդաղյանը չի ցանկանում խոսել լրագրողների հետ
Հունիսկ 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների արդյունքում հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանը չի ցանկանում խոսել լրագրողների հետ: 168.am-ն այսօր այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ Բուդաղյանի պալատի մոտ հերթապահող քաղաքացիական հագուստով անձիք ասացին, որ վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել: Նրանք նաև նշեցին, որ Ա. Բուդաղյանն արդեն լավ է, երբեմն զբոսնում է հոսպիտալում: Մեր այցելության ժամանակ Ա. Բուդաղյանի մոտ էր նրա կինը:
Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 16-ին Արտակ Բուդաղյանի հայրն ու եղբայրը վերջինիս տեղեկացրել էին եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների արդյունքում սպանվել էր Գորիսի քաղապետի նախկին թեկնածու, «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի նախկին հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքով հոսպիտալացվել էր: