Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյան. «Այն մարդիկ, ովքեր քննադատում են ինձ, կխնդրեի նրանց այդ վիրտուալ կյանքից դուրս գալ» (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տա: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում. «Իսկ ո՞վ է ինձնից հրաժարական պահանջել, որ ես հրաժարական տամ»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ առհասարակ Հայաստանում սովորություն է ձևավորվել հրաժարական պահանջել ինքնանպատակ ձևով: «Ես հայտարարել եմ, որ՝ այո՛, եթե երկրպագուները և ֆուտբոլասերները, ժողովուրդը կուզենան՝ ես չլինեմ Ֆուբոլի ֆեդերացիայի նախագահ, միանշանակ ես հրաժարական կտամ, բայց այն մի քանի մարդը, ովքեր իրենց նկատառումներով կարող է իրենց անձնական սիմպատիաներով որոշում են, որ ֆորումներում գրեն, որ ես հրաժարական պետք է տամ, ինձ թվում է՝ դա անհեթեթություն է, և անլուրջ մարդիկ են: Եվ առհասարակ այն մարդիկ, ովքեր քննադատում են ինձ, կխնդրեի նրանց այդ վիրտուալ կյանքից դուրս գալ, գալ իրական կյանք, և ես պատրաստ եմ ցանկացած ժամերով, օրերով նստել, քննարկել, եթե կան խնդիրներ, բոլորն էլ, խնդիր չկա, թող գան: Վիրտուալ կյանքում ապրելը շատ վատ է, և հաճելի չէ, երբ մարդիկ նստում են, մանկապարտեզի երեխաների նման ֆորումներում հայհոյանքներ, վիրավորանքներ ու ֆուտբոլային անգրագիտություն են դուրս տալիս»: Նա կոչ արեց այդ մարդկանց դուրս գալ վիրտուալ դաշտից, համարձակություն դրևսորել և իր հետ իրական կյանքում քննարկել իրենց նկատած խնդիրները:

Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց նաև, որ ոչ ոք չի կարող իրենից հրաժարական պահանջել. «Ոչ մեկը չի կարա ինձանից հրաժարական պահանջի, ավելին ասեմ ձեզ: Այդ որոշումը միայն ես կարող եմ ընդունել: Ես չեմ պատկերացնում մի մարդ, որը ինձ պետք է ստիպի, որ ես հրաժարական տամ: Այո՛, ես ինքս ցանկացած ժամանակ կարող է որոշում կայացնեմ: Բայց ստիպել… թող մոռանան դա: Բացի այդ՝ ես խնդիր ունեմ իմ առաջ դրած»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս