Խաչատուր Պողոսյան. Վարդան Սեդրակյանը առնչություն չունի Պ. Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետ

Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատավարությունը: Նիստի ընթացքում հետազոտվում են գործով ապացույցները: Ընդմիջման ավարտից հետո գործով մեղադրյալ Խաչատուր Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Հարիկյանի դեմ իրականացված մահափորձի գործում Վարդան Սերդրակյանը որևէ առնչություն չունի: Նաև հայտարարեց, թե գործի հետ կապված մյուս մանրամասների մասին ինքը կպատմի հաջորդող դատական նիստերի ընթացքում:

Հիշեցնենք, որ գործով մյուս մեղադրյալ Սամվել Հարությունյանը նույնպես նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե Վ. Սեդրակյանը որևէ առնչություն չունի գործի հետ, և որ իրենք դա արել են Պ. Հայրիկյանից գումար շորթելու նպատակով:

Մանրամասները՝ շուտով:

Տեսանյութեր

Լրահոս