10 օր անհայտ կորած աղջիկը գտնվել է Մարզահամերգային համալիրի տարածքից

Արդեն 10 օր էր` Երևանի Վերին Շենգավիթ 11 փողոցի 54 բնակարանի բնակչուհի Անուշ Բունիաթյանը տանից դուրս էր եկել և չէր վերադարձել: Նրա հարազատները աղջկա մասին ոչ մի տեղեկություն չունեին: Մայրը 1in.am-ին պատմել էր, որ հունիսի 9-ին իրենք հյուրեր են ունեցել, մոտավորապես ժամը 13:00-ին Անուշը տան հագուստով, գուլպաներով և հողաթափերով վազել է տանից դուրս, հայրը վազել է հետևից, սակայն չի կարողացել հասնել աղջկան: 

168.am-ի հետ զրույցում Անուշի համադասարանցի Շուշան Թադևոսյանը հայտնեց, որ աղջիկը գտնվել է. նրան գտել են Մարզահամերգային համալիրի տարածքից: «Ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի չգիտեմ` ինչ հանգամանքներում, ինչպես ինքը մի քանի օր է, ինչ տարածքում ուղղակի պտտվել է, տուն չի գնացել»,- ասաց Շուշան Թադևոսյանը: Նա նշեց, որ անձամբ Անուշ Բունիաթյանին չի տեսել, սակայն ոստիկանությունից ու նրա ընտանիքի անդամներից տեղեկացել է, որ աղջկա հետ ամեն ինչ կարգին է:

Տեսանյութեր

Լրահոս