
«ՎԱԶ-2121»-ի պահատուփում կռփազենք է հայտնաբերվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջևի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել և առգրավվել է արծաթագույն կռփազենք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: