Բաժիններ՝

«Անտեսված գեղեցկություն»` նոր նախագիծ նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի կողմից

Հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենալու նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի  «Անտեսված գեղեցկություն» (Լուսնի երեխաներ) Արտ նախագծին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Այս նախագիծը նկարչուհին նվիրել է ալբինոսներին, և ցուցահանդեսի անվան ընտրությունն էլ պատահական չէր:

«Ալբինիզմը գեղեցկության անտեսված տեսակ է: Լուսանկարչության մեջ եղել են դեպքեր, երբ անդրադարձել են ալբինոսներին, բայց նկարչության մեջ ես երևի առաջինն եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նկարչուհին:

Ցուցահանդեսին ներկայացվելու է 29 աշխատանք: «Այս նախագծի իդեան երկու տարի առաջ է եկել, իսկ նկարները ստեղծվել են այս տարվա ընթացքում»,- նշեց Հասմիկ Ավետիսյանը:

hasmik1

Վերջինս իր նկարներում բոլոր ալբինոսներին պատկերել է լուսանկարներից. «Ոչ մի ալբինոսի չկարողացա արվեստանոց կանչել, միայն մեկը եկավ, ում հետ կարողացա մի փոքր զրույց ունենալ: Ես ամեն անգամ նրանց ասում եմ, որ այդ երևույթին նայում եմ գեղեցկության տեսանկյունից և չեմ դիտարկում այն՝ որպես խնդիր, բայց չգիտես ինչու, իրենք խուսափում են, միգուցե այդ անտեսվածությունն է պատճառը»:

Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է մինչև հոկտեմբերի 29-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս