Բաժիններ՝

«Ես զղջում եմ գրազի համար ու քիչ է մնում ստանամ սրտի կաթված». Գրիգոր Կյոկչյանն իր նոր տեսահոլովակի մասին

Վաղը`հոկտեմբերի 21-ին, տեղի է ունենալու երգիչ Գրիգոր Կյոկչյանի առաջին տեսահոլովակի պրեմիերան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:

«Տեսահոլովակը նկարահանվել է «Սրտի կաթված» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը` Անիտա Հախվերդյանը: Երգն ունի լիրիկական ռեպի հատված, որի տեքստը ես եմ գրել: Տեսահոլովակի ռեժիսորն էլ Արտյոմ Աբովյանն է, իսկ երգը ձայնագրվել է Duetro ստուդիայում »,- մեզ հետ զրուցում ասաց Գրիգորը:

Վերջինս նշեց, որ երգի հիմքում ընկած է ռեպի հատվածում նկարագրված պատմությունը, որն իրական է. «Ես և իմ սիրած աղջիկը գրազ ենք գալիս, ու ես պարտվում եմ: Պարտված գումարով նա գնում է ինքնաթիռի տոմս ու մեր հերթական վեճից հետո հեռանում ինձանից: Ես զղջում եմ գրազի համար ու քիչ է մնում ստանամ սրտի կաթված»:

Պատմության շարունակությունը կիմանաք տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել թրիլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս