Բաժիններ՝

Գազալցակայաններն անբարեխղճությո՞ւն են անում. ՏՄՊՊՀ-ն դիտանցումներ կիրականացնի ԱԳԼՃԿ-ներում

168.am-ի խմբագրություն մի քանի վարորդներ ահազանգել են, որ գազալցակայաններում գազն անհամաչափ է թանկացել՝ ավելի քան 30%-ով, թեև գազի սակագինը հուլիսի 7-ից բարձրացել է ընդամենը 20%-ով (132 դրամից դարձել է 156 դրամ): Եթե նախկինում մեքենան լիցքավորելու համար վճարում էին մոտ 2400 դրամ, ապա հիմա վճարում են 3150 դրամ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ հանձնաժողովի թեժ գծին նույնպես նման ահազանգեր ստացվել են: Թեև գազալցակայանների ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, սակայն հիմք ընդունելով քաղաքացիների բողոքները, այսօր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որը 2 օր կուսումնասիրի գազալցակայաններում տիրող իրավիճակը, կֆիքսի գները ու կարվեն եզրակացություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031