Խոշոր տնտեսվարողներն առայժմ թանկացումների չեն գնացել

Գազի թանկացումից հետո սպասվում էր, որ շղթայական ռեակցիայով մյուս ապրանքներն էլ կթանկանան: Սակայն 168.am-ի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց, որ իրենց կողմից մոնիթորինգի ենթարկվող ապրանքների գների բարձրացում առայժմ չկա: ՏՄՊՊՀ-ն վերահսկում է այնպիսի առաջնային ապրանքների շուկաներ, ինչպես կարագի, պանրի, մսամթերքի, բրնձի, ոսպի, ձեթի շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, իսկ, օրինակ, հացի շուկան չի վերահսկում:

«Հանձնաժողովը կշարունակի մոնիթորինգը, այս շրջանում վերահսկողությունը խստացրել ենք, և ոչ հիմնավորված բարձրացումների դեպքում անբարեխիղճ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Գ.Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031