
ՏՏ ոլորտում ընկերությունների թիվը հասել է մոտ 350-ի

Ներկայում Հայաստանում բարձր արժեք ստեղծող, եկամտաբեր և խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ եզակի ոլորտներից են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաները:
2012թ. ՏՏ ոլորտում գործում են ավելի քան 350 ընկերություններ, որից 107-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են, որտեղ ներգրավված է մոտ 7800 մասնագետ: Անցած տարի ՏՏ ընկերությունների արտադրության տարեկան ծավալը կազմել է շուրջ 250 մլն դոլար, որից արտահանման ծավալը` 140 մլն դոլար: 1998 թվականից ի վեր՝ ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 25 % աճ:
«ՀՀ կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը»,- պնդում են պաշտոնյաները՝ այդ միտքը ներառելով նաև 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:
Սակայն նշենք, որ, չնայած այն հանգամանքին, որ արդեն տարիներ շարունակ ՏՏ-ն հայտարարվել է գերակա ճյուղ, ոլորտի նկատմամբ պետական աջակցությունը փոփոխություն չի կրել և սահմանափակվել է տարեկան 80 մլն դրամով։