Բաժիններ՝

Թանկացումներն արդեն սկսվել են. Բաբկեն Պիպոյան

Թանկացումներն արդեն սկսվել են: Նման արձանագրում 168.am-ի հետ զրույցում արեց «Իրազեկ և պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ըստ նրա՝ գնային փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջ հանրապետությունից դեռ հավաքվում և ամփոփվում է: Արդեն առկա տվյալներով՝ Երևանում հացը թանկացել է 10-20 դրամով, կաթնամթերքը դեռ մի քանի օր առաջ թանկացել էր միջինում 8-12%-ով, որոշ դեպքերում՝ 15-17%, տրանսպորտի միջոցներն արդեն հայտարարել են, որ եթե ուղևորափոխադրումների գները չբարձրացվեն, ապա որոշ ընկերություններ կսնանկանան:

«Փաստացի ապացույցներ դեռ չկան, բայց ահազանգ կա, որ տաքսիներն են գները բարձրացրել: Մենք հիմա տաքսի ծառայություններից տեղեկություններ են հավաքում»,- ասաց Բ.Պիպոյանը:

Նրա գնահատականով՝ գազի թանկացումն այնքան չէ, որ էական ազդի տրանսպորտի ուղեվարձի վրա, օրինակ՝ գազալցակայաններում եթե նախկինում 2400 դրամ էին վճարում մեկ անգամ լիցքավորման համար, ապա հիմա պետք է 2400 դրամ վճարեն՝ հավելած «թեյավճարը»: Բ.Պիպոյանը շեշտեց, որ հաշվի առնելով բաշխումը, երթուղայինների համար սահմանված 100 դրամ ուղեվարձի վրա չի կարող շատ ազդել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից մինչև 10 հազ. խմ սպառողների համար 1 խորանարդ մետր գազը թանկացել է 24 դրամով (132 դրամից դարձել է 156 դրամ), իսկ էլեկտրաէներգիայի համար վճարելու ենք 8 դրամով ավելի (38 դրամ՝ ցերեկվա և 28 դրամ՝ գիշերվա համար՝ նախկին 30-ի և 20-ի փոխարեն)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս