Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը ոգևորված է և ուրախ

«Կարծես թե որոշակիորեն պատկերացնում եմ մեր բոլոր հիմնախնդիրները, ինչու չէ, պարբերաբար աշխատանքների ընթացքում փորձելու ենք առավելագույնս մեր բոլոր հիմնախնդիրները հասցնել խորհրդարան»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ արդեն երրորդ անգամ է ընտրվել պատգամավոր:

Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ Սուրիկ Խաչատրյանն է առաջարկել իր թեկնածությունը մարզպետի պաշտոնում, և նշեց, թե նա կարծիք կարող է հայտնել, իսկ իր թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահը և կառավարության որոշումով նշանակել են Սյունիքի մարզպետ:

«Փորձեմ խնդիրներին ծանոթանալ, լինելու ենք իսկապես հրապարակային, բաց, փորձելու ենք բոլոր հարցերին գնահատական տալ: Կան հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ամբողջ պետությանը, կան խնդիրներ, որոնք բնորոշ են Սյունիքի մարզին»,- ասաց Հակոբյանը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ իր հոր երազանքն է իրեն նախագահ տեսնել, Հակոբյանը պատասխանեց, թե իր հայրն «արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է, մեր պետության առաջին հարկատուն. «Կարծում եմ, որ եթե նայենք ծնող-որդի հարաբերության տեսանկյունից, ցանկացած ծնողի համար իր որդու հաջողությունները արդարացված են»:

Հակոբյանը հայտարարեց, թե կատարելու է Սյունիքի մարզպետի պաշտոնը, ոգևորված է, ուրախ է, իսկ Սյունիքում վախի մթնոլորտ չկա:

Տեսանյութեր

Լրահոս