Ինչպես կազդեն թանկացումները դեղերի գների վրա՝ ըստ արտադրողների

Հայաստանյան շուկայում դեղերի գները կայուն են: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

«Այս և անցած եռամսյակում գների տատանումներ չկան»,- ասաց Ս.Զաքարյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կազդի հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը դեղարտադրողների վրա, Ս.Զաքարյանը պատասխանեց, որ թանկացումը դեռ նոր է և դեռ վաղ է գնահատական տալ, բայց կազդի այնպես, ինչպես բոլոր ոլորտների վրա:

Ի պատասխան 168.am-ի հարցի՝ արտադրողներն ի՞նչ հաշվարկներ ունեն և արդյո՞ք այս փոփոխությունը կազդի միջազգային շուկայում հայկական արտադրության դեղերի մրցունակության վրա, «Լիկվոր» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ էներգակիրների թանկացումն իրենց ընկերության 60 անուն ապրանքատեսականու 10%-ի վրա կազդի 2-5%-ով: Ըստ նրա՝ դա չի նվազեցնի միջազգային շուկայում հայկական դեղերի մրցունակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031