Բաժիններ՝

Կառավարությունը լիահույս է՝ առաջիկա տարիներին տնտեսական աճը բարձր կլինի 6%-ից

Համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ դրական սպասումներն, ընդհանուր առմամբ, պահպանվում են, և այդ է վկայում ԱՄՀ վերջին կանխատեսումը՝ 2012 թ. համեմատ ընթացիկ տարվա համաշխարհային թողարկման թույլ` 0.1 %-ային կետով աշխուժացմամբ: Ընդ որում, համաշխարհային տնտեսությունը թե´ 2013, և թե´ 2014 թթ. աճելու է` համապատասխանաբար՝ 3.3% և 4%: Զարգացած երկրներում աճի տեմպերը կկազմեն 2013-ին՝ 1.2%, իսկ զարգացող երկրներում շատ ավելի բարձր` 5.3%:

ՀՀ կառավարության 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն՝ չնայած համաշխարհային տնտեսական բարենպաստ զարգացումներին, այնուամենայնիվ, այն չի ուղեկցվում զբաղվածության կլանմամբ, իսկ զարգացող երկրների համար ի հայտ են գալիս որոշակի գնաճային ռիսկեր:

Այսպես, զարգացող երկրներում, որտեղ սննդամթերքը և վառելիքը կազմում են սպառման ավելի մեծ կշիռ, գնաճը որոշ ժամանակ կմնա բարձր մակարդակի վրա, սակայն զգալի բացասական ազդեցություն տնտեսական աճի վրա չի լինի:

ՀՀ տնտեսության 2013 թ. առաջին ամիսների դրական զարգացումները և համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները հիմք են հանդիսացել 2013 թ. տնտեսական աճի տեմպի կանխատեսման համար: Կառավարությունը 2013-ի համար ծրագրել է 6.3 % տնտեսական աճ, իսկ 2014-2016 թթ. իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխա­տեսվել է համապատասխանաբար` 6.3, 6.3 և 6.4 %-ի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը (նպաստումը ՀՆԱ-ի միջին 6.3 % աճին կկազմի համապատասխանաբար՝ 2.5 և 1.7 %-ային կետ):

Միջնաժամկետ կանխա­տե­սումների համար հիմք են հանդիսացել հետճգնաժամային ժամանակա­հատ­վածում տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձնահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծու­թյուն­ները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս