Բաժիններ՝

Տիգրան Սարգսյան. Խորքային ջրերի մակարդակը նվազում է, միջամտելու խնդիր ունենք

Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային և (կամ) առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խորանարդ մետր ստորերկրյա ջրի արժեքը սահմանվում է 15 դրամ, իսկ 1 խորանարդ մետր մակերևութային ջրի արժեքը` 5 դրամ:

Այսօր նման որոշում ընդունվեց ՀՀ կառվարության նիստում: Ըստ այդմ՝ ջրի անտնտեսվար օգտագործում է համարվում ջրային ռեսուրսների հյուծում, ջրապահպան ռեժիմի խախտում առաջացնող, ջրերի ստանդարտների և (կամ) ջրօգտագործման թույլտվության այլ պայմանների խախտմամբ (կատարումը չապահովող) ջրառի իրականացումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մի մեծ գործընթաց է սկսվել Արարատյան հարթավայրում ջրերի արդյունավետ օգտագործման համար: Տ.Սարգսյանի խոսքով՝ կառավարությանը դիմել են բնապահպանական տարբեր կառույցների, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, համայնքները զրկվում են ոռոգման և խմելու ջրից, քանի որ խորքային ջրերի մակարդակը նվազում է. «Միջամտելու խնդիր ունենք»:

Վարչապետը նշեց, որ 2 խորհրդակցություն է տեղի ունեցել, հանձնաժողով է ստեղծվել, որը ծրագրեր պետք է ներկայացնի:

Կարդացեք նաև

«Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի վիճակ է ստեղծվել: Մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որ վաղը նույնպես խնդրի առաջ են կանգնելու: Ունենք նաև 700 անօրիական հորեր, որոնք քարտեզագրման արդյունքում արձանագրվել են: Վլադիմիր Միհրանիչն առաջարկում է, որ ինքնաշատրվանող խորքային հորերը կոնսերվացվեն, որովհետև դրա պատճառով է առաջին հերթին, որ համայնքները ջրից զրկվելու վտանգի առաջ են»,- ասաց Տ.Սարգսյանը՝ հավելելով, որ էապես պետք է ավելացնել հավաքագրումները, որոնք կուղղվեն հորերի կոնսերվացմանը: Մեկ հորի կոնսերվացմանհ համար պահաջվում է շուրջ 4 մլն դրամ: Նաև պետք է չթույլատրված հորեր ունեցողներին տուգանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս