Բաժիններ՝

Հայկական ընկերությունները մարում են արտերկրից ներգրավված վարկերը

Տարվա ընթացքում մասնավոր հատվածի զուտ ներդրումներն (առանց առևտրային բանկերի) անցած տարի ավելացել են 190.6 մլն դոլարով, ընդ որում՝ ակտիվներն ավելացել են մոտ 55.4 մլն դոլարով, իսկ պարտավորությունները կրճատվել են 135.3 մլն դոլարով: Ակտիվներում կանխիկ արտարժույթի և ավանդների զուտ ծավալը 2012 թվականին ավելացել է 53.7 մլն դոլարով:

Ըստ Կենտրոնական բանկի՝ պարտավորությունների կտրուկ նվազումը պայմանավորված է մասնավոր ընկերությունների կողմից արտերկրից ներգրավված վարկերի մարումներով: Այսպեսª 2012 թվականին մասնավոր հատվածի կողմից ներգրավվել են 77.1 մլն դոլարի երկարաժամկետ և 33 մլն դոլարի կարճաժամկետ վարկեր: Միևնույն ժամանակ, մարվել են 216.4 մլն դոլարի երկարաժամկետ և 104.5 մլն դոլարի կարճաժամկետ պարտավորություններ: Պարտավորությունների մասով աճել է առևտրային վարկերի միջոցով ներգրավումը՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 35 մլն դոլարով, և կազմել են 61.9 մլն դոլար: Նշված ցուցանիշը կազմել է ապրանքների ներմուծման 1.7 %-ը (նախորդ տարի՝ 0.7 %-ը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս