Բաժիններ՝

Ներմուծողների 3/4-ը օգտվում է մաքսային բրոքերների ծառայություններից

Հայաստանից բեռների արտահանման-ներմուծման ժամանակ մաքսային բրոքերների միջոցով իրականացվում է գործարքների մոտ 75-76%-ը: ՊԵԿ տվյալների համաձայն՝ անցած տարվա համեմատ այս տարի շուրջ 1 %-ի չափով նվազել է մաքսային միջնորդների ծառայությունից օգտվողների և ավելացել սեփական ուժերով հայտարարագիր ներկայացնողների թիվը: Այսպես, եթե 2013 թ. երկրորդ եռամսյակում բրոքերի միջոցով նրկայացված հայտարարագրերի ծավալը կազմել է 76.61%, ապա 2012-ի նույն ժամանակշրջանում 77.59% էր:

 Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բրոքերների ծառայությունից հիմնականում օգտվում են ներմուծման ժամանակ, իսկ արտահանման դեպքում նրանք քիչ դեր ունեն: Հատկապես ավտոմեքենա ներկրողները բրոքերների գրեթե մշտական հաճախորդներն են: 1 գործարքի արժեքը մոտ 100-150 դոլար է՝ կախված գործարքի մեծությունից ու բարդությունից (ապրանքների տեսականու քանակից)։

 «Եթե մեկանգամյա գործարք ես անում, դրա համար պետք չի մանսագիտանալ, փաստաթղթեր ուսումնասիրել, բրոքերները դրանով օգտակար են: Իսկ ով պարբերաբար ներմուծում է իրականացնում, նրանք ունեն իրենց մասնագետները, լոգիստիկ բաժինները, որ այդ գործերով զբաղվում են և չեն դիմում բրոքերներին»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս