
Ինչով է պայմանավորված սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ըստ Հրայր Թովմասյանի (տեսանյութ)

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը արդեն մի քանի նիստեր է անցկացրել: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հանձնաժողովը հստակեցնելու է խնդիրները, տալու է դրանց լուծումները, իսկ մինչև 2014 թ. ապրիլը ժամանակ կա հայեցակարգը մշակելու:
«Տարվա վերջին արդեն պարզ կլինի, թե սահմանադրական բարեփոխումները ինչ ուղղությամբ կզարգանան: Առաջարկները կներկայացվեն նախագահին, ով կորոշի անելիքը»,- ասաց Թովմասյանը:
Նախարարը նաև վստահեցրեց, թե սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցով չէ պայմանավորված: Թովմասյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք այդ բարեփոխումների արդյունքում Սերժ Սարգսյանը կկարողանա՞ երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում:
Մանրամասները՝ տեսանյութում