Բաժիններ՝

Լրացուցիչ 50 միլիոն՝ Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար

ՀՀ կառավարությունը 2013 թ-ի պետական բյուջեում կազմելիս այնքան էլ ճշգրիտ հաշվարկներ չի արել կամ էլ գերածախս է տվել և այժմ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության գծով 9 ամսվա համար ծրագրավորված ծախսերի ֆինանսավորումը չի բավարարում: Այդ պատճառով ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կներկայացնի նախագիծ՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելու համար: Այսինքն՝ նախատեսվում է 2013 թվականի պետական բյուջեում բյուջետային հատկացումների միջեռամսյակային վերաբաշխման եղանակով 50.0 մլն դրամով ավելացնել ծախսային ծրագրի գծով նախատեսված ինն ամսվա գումարը` անփոփոխ թողնելով տարեկան գումարը:

 Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեում «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծախսային ծրագրի գծով նախատեսված է 350 մլն դրամ, որից 245 մլն դրամը ինն ամսում, որի դիմաց սեպտեմբերի 5-ի դրությամբ արդեն իսկ ֆինանսավորումը կազմել է 239.3 մլն դրամ: Ներկայումս արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով առկա են որոշումներ, որոնց մասով  համապատասխան մարմինների կողմից դեռևս ներկայացված չեն ֆինանսավորման հայտեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս