
«Ունենք վիճակներ, որ կարող էինք բացառել կամ չունենալ». Վարդան Բոստանջյան

ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ՀՀ անկախության անցած ժամանակաշրջանը: 168.am-ի հետ զրույցում Բոստանջյանը ողջունեց և շնորհավորեց ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ:
«Ամենայն հավանականությամբ, մարդկությունը միշտ ձգտել է անկախության և մենք, ի վերջո, կարողացել ենք քվեարկել այն բանի օգտին, որ ուզում ենք անկախ լինել, և այդ ժամանակահատվածում ձեռնամուխ ենք եղել ամբղջ մեր տնտեսական համակարգը և մեր հարաբերությունները հնարավորինս լավացնելուն: Այդ գործընթացում մենք որոշակի ձեռքբերումներ անշուշտ ունենք, բայց ունենք նաև վիճակներ, որ կարող էինք բացառել կամ չունենալ»,- ասաց Վ. Բոստանջյանը: