
Ինչու է կառավարության նիստերից բացակայում էկոնոմիկայի նախարարը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանսեսյանը բացակայում է ՀՀ կառավարության վերջին նիստերից, թեև, կարծես այդ ժամանակ գործուղումների չի եղել: Նախարարության հետ կապված որոշումների նախագծերը գործադիրի նիստերի ժամանակ զեկուցում է նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ով նաև կոորդինացնում է Մաքսային միության ընթացակարգերը պատրաստող հանձնաժողովի աշխատանքները: Օրերս «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել էր, թե էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին ամենևին էլ դուր չի եկել, որ իրեն «մեկուսացրել» են ՄՄ ընթացակարգերը պատրաստող հանձնաժողովից և նախարարությունում կոնֆլիկտ է հասունանում:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կ. Մինասյանը հերքեց կոնֆլիկտի առկայությունը և Վ.Ավանեսյանի հետ հարաբերությունների լարված լինելը. «Նախարարն ուղղակի վատառողջ է: Մարդիկ ուղղակի անհիմն ենթադրություններ են արել»: