Բաժիններ՝

ԱՊՊԱ-ի վնասաբերությունը նվազում է

2013 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 383,951, ինչը 2012թ. օգոստոսի 31-ի դրությամբ գրանցված ցուցանիշից մեծ է 19,243-ով:

Օգոստոս ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 822 մլն դրամ, ինչը հուլիս ամսվա համեմատ ավելացել է մոտ 71 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս փոքր-ինչ աճել է` կազմելով 4,273 դիմում` նախորդ ամսվա 4,040-ի դիմաց: Աճել է նաև հատուցման միջին չափը. 2013թ. օգոստոս ամսվա կտրվածքով`192,341 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը 2013թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 73%, ինչը հունվար-հուլիս ժամանակահատվածի ցուցանիշից փոքր է մոտ 1%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս