Բաժիններ՝

Տնտեսությունը շարունակում է պասիվանալ

Այս տարվա առաջին ամսիներին Ազգային վիճակագրական ծառայության արձանագրած տնտեսության ակտիվության տեմպի անկումը չի դադարում: 2013 թ. հունվար-օգոստոս ամսիներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.8% այն դեպքում, երբ հունվար-հուլիսին ՏԱՑ-ի աճը 4.0% էր, հունվար-հունիսին՝ 4.4%, հունվար-մայիսին՝ 5.3% և այլն:

 Բացի արդեն ավանդական դարձած շինարարությունից և էլեկտրաէներգիայից այս անգամ ԱՎԾ-ն անկում է գրանցել նաև առևտրի շրջանառության, ծառայությունների և արտաքին առևտրի ոլորտներում՝ 2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի համեմատ համապատասխանաբար 1.1% (հուլիսին այս ցուցանիշն անփոփոխ էր), 0.3% և 0.6%: 1 տարում շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության անկումը կազմել է համապատասխանաբար՝8.4% և 6.2%:

8 ամսվա միջին տվյալով արդյունաբերության ծավալն աճել է 6.2%, գյուղատնտեսությունը՝ 7.1%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2.8%, այդ թվում՝ արտահանումը՝ 8.9%, ներմուծումը՝ 0.8%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս