
Այս տարի օդային ճանապարհով Հայաստանից արդեն արտագաղթել է 42 286 մարդ

Այս տարի հունվար-օգոստոսին օդային ճամապարհով Հայաստանից մեկնել է 578,506 մարդ, ժամանել՝ 536,220 մարդ: Մեկնող-ժամանողների բացասական սալդոն կազմել է 42,286 մարդ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ այս տարվա առջին 8 ամսում արտագաղթի ծավալները քիչ նվազել են (2012 թ. հունվար-օգոստոսին բացասական սալդոն 58882 էր), սակայն սա ուրախանալու առանձնապես մեծ տեղ չի կարող տալ, քանի որ պաշտոնական տվյալներով երկրում բնակվող 2.8-2.9 մլն մարդիկ շատ արագ «կսպառվեն», եթե տարիներ շարունակ չդադարող արտագաղթը շարունակվի նույն տեմպերով: