Բաժիններ՝

Մաքսային միության երկրներից առաջ ենք ընկել

Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջ է Մաքսային միության անդամ «գործընկերներից»: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին 2012թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ-ի արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 6.2%-ով, իսկ Ռուսաստանի արդյունաբերության աճն ընդամենը 0.0% է, Ղազախստանինը՝ 2.0%, Բելառուսում ընդհանրապես անկում է՝ -4.8%:

Գնաճի վերջին տվյալները ներկայացված են 2013-ի օգոստոսը 2012 թ. դեկտեմբերի նկատմամբ, ըստ այդմ՝ ՀՀ-ում եղել է 3.5% աճ, Ռուսաստանում՝ 4.5%, Բելառուսում՝ 8.2%, Ղազախստանում՝ 3.1%:
Միայն շինարարության ոլորտում է, որ ՀՀ-ում արձանագրված անկումը գերազանցում է ՄՄ անդամների ցուցանիշները: Այսպես, 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի 8 ամսվա համեմատ ՀՀ-ում ոլորտիանկումը կազմել է 8.3%, ՌԴ-ում՝ 1.3%, իսկ Բելառուսում և Ղազախստանում աճ է եղել՝ համապատասխանաբար 10.2% և 7.3%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս