
ՀՀ բնակչության կեսից ավելին թերսնվում է. ԱՎԾ

Հայաստանի համար օրական մեկ շնչի հաշվով անհրաժեշտ միջին կալորիականությունը գնահատվում է 2232 կկալ: Ազգային վիճակագրական ծառայությունն իր հաշվարկները կատարում է հիմք ընդունելով 2100 կկալ/օր: Սակայն անգամ այս նվազեցված ցուցանիշով անցած տարի ՀՀ բնակչության մոտ 53%-ը թերսնվել է:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ թերսնվողների ամեմամեծ բանակը Արմավիրում է՝ մարզի բնակչության 64%-ը, ապա Գեղարքունիքում՝ 57.8%, Արարատում՝ 56.9%, Երևանում՝ 56.1%, Տավուշում՝ 51.6%, Սյունիքում՝ 50.0%, Շիրակում՝ 49.1%, Կոտայքում՝ 46.9%, Լոռիում՝ 46.3%, Վայոց ձորում՝ 44.2%, Արագածոտնում՝ 33.1%: