Բաժիններ՝

«Հին Էրիվանը» չի կատարում պարտավորությունները. Արմեն Դիլանյանը պահանջում է սնանկ ճանաչել ընկերությանը

ՀՀ քաղաքացի Արմեն Դիլանյանը դատական ատյաններից պահանջում է սնանկ ճանաչել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությանը: Այս ամսվա սկզբին Ա.Դիլանյանը հայց է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Գործը քննելու է դատավոր Արա Կուբանյանը: Դատական առաջին նիստը դեռևս նշանակված չէ: Այսքանով տեղեկությունները Datalex.am-ում սահմանափակվում են: Պարզ չէ, թե Մանվել Տեր-Առաքելյանի ընկերությունը որքա՞ն գումար է պարտք Դիլանյանին, ինչի՞ համար, որքա՞ն ժամանակ, և այլն:

168.am-ը փորձեց Մանվել Տեր-Առաքելյանից ճշտել, թե ի՞նչ պարտավորությունում է իր ընկերությունը թերացել, որ հայտնվել է սնանկ ճանաչվելու վտանգի առջև: Պարզվեց, որ Տեր-Առաքելյանը «տեղյակ չէր», որ իր ընկերության դեմ դատական հայց է ներկայացվել:
«Տեղեկացված եմ, որ պարտք ենք ունեցել, բայց որ դատարան են դիմել՝ տեղյակ չէի»,- ասաց «Հին Էրիվանի» սեփականատերը:

Այլ հարցերի Մանվել Տեր-Առաքելյանը հրաժարվեց պատասխանել. «Գիտեք, դատական պրոցեսի մեջ է խնդիրները, ես չեմ կարող պատասխանել: Եթե Դուք դիմեք դատարան, դատարանից պահանջեք թղթերը, կտեսնեք էնտեղ: Ում հետաքրքրում է՝ էդ պարտքը շուտվանի՞ց էր, թե՞ շուտվանից չէր՝ հայցադիմումում նշված կլինի, ում հետաքրքիր կլինի՝ կարող են վերցնել ընդհանուր գործերը ու ծանոթանալ, փակ ոչինչ չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս