Բաժիններ՝

Հայաստանի ձկնաբույծների «սև թուղթն» ու հակաձնկաբուծական դավադրությունը

«Մենք շատ ենք ուզում մեր ազգային ռազմավարական ռեսուրսը՝ ջուրը, խնայենք, բայց դա պետք է արվի ոչ թե ստիպողական, այլ դրական համագործակցությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նման հավաստիացում արեց Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը՝ նշելով, որ ներկայումս շատ վատ վիճակ է ոլորտում, ձկնարտադրողնոերը վարկեր են վերցրել և հավելյալ ծախսերը հոգալու համար ժամանակ է հարկավոր:

Նա հայտնեց, որ վերջին անգամ ոլորտում գույքագրում արվել է 1994 թվականին, դրանից հետո ջրի օգտագործման բազմաթիվ թույլտվություններ են տրվել, հաճախ՝ «շեղումներով», իսկ հիմա որոշել են 1 ամսում այդ բացը լրացնել. «Այդ «ծուռը» ուզում են ձկնաբույծների հաշվին կարգավորել, բայց ոնց կարող ենք 30 տարվա խախտումները կարգավորենք այս կարճ ժամանակահատվածում ու վնասներ չկրենք»:
Ա.Աթոյանը դժգոհեց, որ կառավարությունը ոլորտի խնդրիրները քննարկում ու որոշումներ է ընդունում առանց արտադրողների հետ քննարկումների: Միության նախագահը նշեց, որ ՀՀ նախագահի մոտ վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարական է տրվել ոլորտի վերաբերյալ, որն արտադրողներն անվանում են «սև թուղթ», քանի որ այդ հանձնարարականով տնտեսվարողների համար պայմանները խստացվում են՝ բարձրացվում է ջրահեռացման վարձը, ջրի բնավճարի բարձրացման նախապայմաններ են պատրաստվում և այլն:
«Նախագահին սխալ փաստեր են ներկայացվել: Եթե սա դավադրություն չի, ի՞նչ է: Ընդ որում՝ մեզնից գաղտնի են պահում մեզ վերաբերող միջոցառումները: Բնապահպանության նախարարությունից մեր նամակին 5 տողով են պատասխանել, որը բովանդակային ոչինչ չի պարունակում: Ձկնաբուծությունը կհայտնվի ցնցումների մեջ, տնտեսությունների 80%-ը լուրջ խնդիրներ կունենան»,- ասաց Ա.Աթոյանը:
Նրա խոսքով՝ ոչ մի ձկնաբույծ «իր գլխից չի անցել», որ ինքնակամ անօրինական հոր բացի, այլ կամ այդ հորերը ԽՍՀՄ տարիներից են մնացել, մարդիկ օգտագործում են, կամ էլ չինովնիկներն ասել են՝ գնացեք, բացեք, թույլտվություն կտանք ու չեն տվել. «ԲՆ տեսուչները ինչպե՞ս են ստուգում արել, որ այդ հորերը չեն տեսել: Այդ 40 հորերը վերևից չեն ընկել, չէ՞»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս