
Ինչու զինվորականները չեն վճարելու պարտադիր կուտակային կենսաթոշակի 5%-ը

2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային համակարգը «շրջանցում» է զինվորականներին և նրաց հավասարեցված անձանց, այսինքն՝ մյուս ուժային կառույցների ներկայացուցիչներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ ներկայում ևս նրանց թոշակը այլ գործակիցներով է հաշվարկվում և միջինից բարձր է:
Գաղափարն այն է, որ երկրի զինվորը չպետք է մտածի կենսաթոշակ կուտակելու մասին, ինչպես մյուս քաղաքացիները, որոնք ձգտում են հնարավորինս շատ կուտակել աշխատանքի ընթացքում: Ընդ որում՝ ուժայիններին կենսաթոշակային հոգսերից ազատելու այս պրակտիկան կիրառվում է ամբողջ աշխարհում: