
Համաշխարհային բանկը Հայաստանին կհատկացնի 873 մլն դոլար վարկ

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին ՀՀ հետ բանկի 2014-2017 թթ. երկրի գործընկերության ռազմավարությունը: Այն հիմնվում է մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա՝ ՀԲ արձագանքի առանցքային գործոնը դարձնելով մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը:
Հ.Քերալին նշեց, որ ռազմավարությունը հաջորդ 4 տարիների համար առաջարկում է 873 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն, որից 84.5 մլն դոլարը հատկացնում է Միջազգային զարգացման ընկերակցությունը, 599 մլն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, մոտ 190 մլն՝ Միջազգային ֆնանսական կորպորացիան:
Ըստ ՀԲ տարածաշրջանային տնօրենի՝ ռազմավարությունը կաջակցի մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծմանը, կխթանի մրցունակությունը, ինչը հնարավոր է աշխատատեղերի ստեղծմանն աջակցող առանցքային բարեփոխումների իրականացմամբ՝ ապահովելով առավել արդյունավետ և ու արդարացի սոցիալական ծառայությունների մատուցում: