ՊԵԿ փոխնախագահի առաջարկած ընտրությունը՝ ստվե՞ր, թե՞ թանկացում
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը չի կարծում, որ դրոշմապիտակների կիրառումը առաջնային օգտագրծման ապրանքների համար սոցիալական խնդիրներ կառաջացնի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ դրոշմավորումը նպաստել է բոլոր ապրանքների հայտարարագրվող ծավալների ավելացմանը, և կառավարությունը որդեգրել է, որ այդ միջոցառումը իրականացվի փուլ առ փուլ:
Նախորդ տարի գարեջրի և հանքային ջրերի թանկացման վերաբերյալ դիտարկման հետ կապված՝ Միրումյանը պատասխանեց. «Գնահատման խնդիր է՝ ուզո՞ւմ ենք աշխատել ստվերում և չունենալ թանկացում, թե՞ չաշխատել ստվերում և ունենալ թանկացում: Թնկացումն էլ հարաբերական է»:
Մանրամասները՝ տեսանյութում