Սոցիալապես անապահովները գազի դիմաց կշարունակեն վճարել 100 դրամ

Հայաստանում սոցիալապես խոցելի խավը կշարունակի գազի դիմաց վճարել 100 դրամ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա պարզաբանեց, որ նախկինում, երբ գազինը 1 խմ-ի համար 132 դրամ էր, պետությունը սոցիալապես անապահով խմբերի համար սուբսիդավորում էր 32 դրամը և քաղաքացիները վճարում էին 100 դրամ/խմ:

«Այժմ գազի գինը 156 դրամ է 1 խմ-ը, մենք 56 դամը կփոխհատուցենք: Հանձնարարում եմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին 1 շաբաթում պատրաստել կառավարության համապատասխան որոշում, որ շարունակենք սոցիալապես խոցելի խավերին օժանդակել, որ լարվածություն տեղի չունենա ու նրանք շարունակեն վճարել 100 դրամ»,- ասաց Տ.Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս