Բաժիններ՝

ՏԱՑ-ը չի արտացոլում տնտեսության բուն վիճակը. Հարություն Մեսրոբյան

«Նման ցուցանիշներին թերհավատորեն եմ մոտենում, քանի որ դրանք պետության զարգացումը բնորոշող ցուցանիշներ չեն, այսպես կոչված` գարնիր են և չեն արտացոլում տնտեսության բուն վիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` խոսելով 2013 թ. տնտեսական ակտիվության 3.5% ցուցանիշի մասին:

Ըստ նրա` եթե խոսքը գնա ՀՆԱ-ի, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի, առևտրային հաշվեկշռի, ներմուծման և արտահանման ծավալների, դրանց կառուցվածքի, բյուջեի կառուցվածքի մասին` և’ եկամտային, և’ ծախսային, դա հնարավորություն կտա լուրջ պատկերացում ունենալ այս կամ այն պետության տնտեսության մասին, իսկ նման ցուցանիշները` տնետսության ակտիվություն, ազատություն և այլն, դրանք հիմնականում շինծու չափորոշիչներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս