Բաժիններ՝

Հայերը սկսել են նախապատվությունը տալ փոքր-ինչ թանկ, որակյալ պանրին

2009 թ-ին ՀՀ կառավարության նախաձեռնած «Հայկական պանիր» նախագիծը կարող էր հաջողության հասնել և դրական արդյունքներ ապահովել հայրենի արտադրողների համար, բայց տարօրինակ կերպով կառավարությունը դա ռիսկային համարեց ու 2011 թվականին դադարեցրեց ծրագրի ֆինանսավորումը: Պետական եկամուտների կոմիտեն դեռևս չի հրապարակել 2013 թ. արտահանման տարեկան տվյալները, բայց 9 ամսվա կտրվածքով այս մթերքի արտահանումը զգալի աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 707.8 տոննայից հասնելով 1127.4 տոննայի: Չնայած այս ավելացմանը, ապրանքի վարկանիշի առումով դա այնքան էլ ուրախալի չէ, քանի որ դրա մեջ քիչ չէ անորակ պանիրը:

«Պանրի արտադրությանը գործարարների մի մասը նայում է որպես բիզնես և փորձում ավելի շատ շահույթ ստանալ կարճ ժամանակահատվածում, իսկ մի մասը դիտարկում է երկար հեռանկարի կտրվածքով՝ աշխատելով ապահովել ավելի բարձր որակ, ստեղծել վարկանիշ, բրենդային անուն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը:

Ըստ նրա՝ ներկայումս միտումները փոխվում են և արտադրողներն ավելի շատ են սկսում կարևորել որակի պահպանումն ու բարձրացումը և այդ ուղիով զարգացնել բիզնեսը, քանի որ կամաց-կամաց ժողովուրդը սկսում է գերադասել թեև մի քիչ թանկ, բայց որակյալ ապրանքը և գնում են իսկապես լավ պանիրը. «Հասարակությունն ինքն էլ ժամանակի ընթացքում զարգացում է ապրում և վաղը մենք կլինենք ավելի մրցունակ: Այսօր «Հայկական պանիրը» որպես բրենդ ճանաչում չունի արտերկրում և այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցվել են: Բայց եթե մեկ բրենդի տակ արտահանեինք՝ ավելի մոբիլիզացված կլիներ և լավ կլիներ արտադրողների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս