Բաժիններ՝

Ոչ թե սկսել ենք քիչ ծխել ու խմել, այլ խմողների ու ծխողների թիվն է նվազել

2013 թ-ին 2010 թ. համեմատ Հայաստանում ոգելից խմիչքը թանկացել է 9.6%-ով, ծխախոտը՝ 14.8%-ով: Միաժամանակ, այս տարիների ընթացքում ՀՀ-ում ոգելից խմիչքի և ծխախոտի սպառումը հիմնականում նվազել է: Այսպես, եթե 2010 թ-ին, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սպառվել է

ծխախոտ՝ 315 մլն 863 հազար տուփ, օղի՝ 18 մլն 359 հազար լիտր, կոնյակ՝ 1 մլն 614 հազար լիտր, գարեջուր՝ 18 մլն 593 հազար լիտր, ապա 2013թ-ին սպառվել է ծխախոտ՝ 251 մլն 170 հազար տուփ, օղի՝ 16 մլն 657 հազար լիտր, կոնյակ՝ 1 մլն 333 հազար լիտր, գարեջուր՝ 13 մլն 134 հազար լիտր: Այս տարիներին միայն գինու սպառումն է ավելացել՝ 2010թ-ին 4 մլն 711 հազար լիտրից 2013-ին դառնալով 4 մլն 897 հազար լիտր:

Պետք է փաստել, որ, ցավոք, առողջության համար վնասակար այս ապրանքների սպառման ծավալների նվազումը ոչ թե ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի արդյունք է, այլ առավելապես արտագաղթի հետևանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս