Բաժիններ՝

ՏԱՑ-ը իմպերատիվ չէ` գրեթե բոլոր ոլորտներում անհաջողություններ ենք ունեցել. Վարդան Բոստանջյան

«Բոլոր դեպքերում տնտեսական ակտիվության ցուցանիշը բազմաթիվ այլ ցուցանիշների պարագայում կամ նրանց համեմատությամբ, ըստ էության, երբեք տնտեսության համար իմպերատիվ չեմ համարել: Առավել ևս չեմ համարել, որ որոշակի մեթոդաբանությամբ հաշվարկման պարագայում ստացված թիվը ինչ-որ մի արտառոց բան է ցույց տալիս»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` խոսելով 2013 թ-ին տնտեսական ակտիվության 3.5% աճի մասին:

Նա նշեց, որ տնտեսական զարգացման առումով 2013 թվականն ամփոփել ենք, ըստ որի` ունեինք անհաջողություններ գրեթե բոլոր ոլորտներում, և հունվար ամսվա առաջին տասնօրյակի կտրվածքով, առանց այդ էլ աշխատանքի բացակայության պարագայում, ՏԱՑ-ի բարձր կամ որոշակի ցուցանիշի ամրագրումը դա չի կարող սոցիալտնտեսական հաջողության նշան լինել:

Դիտարկմանը, որ փաստորեն կառավարությունը ձախողել է տնտեսական ծրագիրը և Սերժ Սարգսյանի հանձնարարած 7% աճը, Վ.Բոստանջյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում չեմ հավակնում դրա սպառիչ պատասխանը տալ: Եթե նման հրահանգ կամ նման միտք եղել է, կա’մ այն ճիշտ չի եղել, կամ գործադիր իշխանությունը չի կարողացել այդ ցուցանշներին հասնել: Դա արդեն ինքնստինքյան վատ է: Զարգացած երկրներում հրաժարականի ինստիտուտը էականորեն տարբերվում է, քան մեզ մոտ: Ոչ միայն ընդհանուր տնտեսական քաղաքականության, այլ ցանկացած ոլորտի համար ոչ ցանկալի վիճակի արձանագրումն, անգամ մինչև արձանագրումը, հանգեցնում է տվյալ ոլորտը կառավարողի հրաժարականին: Մեզանում, կարծես, այս վերջին հազարամյակում ես նման բան չեմ տեսել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս