
Հակառակորդի դիրքերում լարվածություն ու խուճապահարություն կա. Սեյրան Օհանյան

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներայացնել սահմանին ստեղծված իրավիճակը:
«Մեկնաբանություններ, ցավոք, հաճախ են լինում, որ իրականությանը չեն համապատասանում»,- նկատեց Տ.Սարգյանը:
Ս.Օհանյանը նշեց, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի կատարած դիվերսիոն անհաջող փորձից հետո, երբ ադրբեջանական կողմը կրեց զոհեր ու հետ քաշվեց, մեր զինվորների և հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում այսօր լարվածություն ու խուճապահարություն կա՝ նկատառումով, որ մենք արժանի պատասխան կտանք. «Նաև լարվածություն կա հյուսիս-արևելյան սահմանին: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք դիպուկահարներին և կանոնավոր կրակին: Մեր զինվորները ինչպես կատարել են իրենց պարտականությունը, այնպես էլ կատարում են: Մեր ժողովուրդը պետք է հանգիստ լինի»: