Բաժիններ՝

«Մի շատ լավ մարդ է գալիս Հայաստան, որից կարկուտները «վախենում» են»

Արարատյան դաշտավայրում խաղողի այգիների մոտ 20%-ը այգաթաղ չի արվել, որը մոտ 1000 հեկտարի չափ է: ՍակաÛն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, Հայաստանում ցրտերը սարսափելի չէին, և խաղողի վազերի զգալի ցրտահարություն չի սպասվում:

«Եթե ամբողջ գիշեր 23 աստիճան ցուրտ լիներ, վազերը կցրտահարվեին, բայց -23 աստիճան չենք ունեցել, մինչև -23 է եղել և, կարծում եմ, ցրտահարված կլինեն միայն այն վազերը, որոնք մինչև ճյուղավորումները բերքից առաջ ջրվել են: Չեմ կարծում, որ դա բերքի վրա առանձնապես ազդած լինի, բայց, հավանաբար, մոտ 10%-ի չափով վնաս կլինի»,- ասաց Ա. Հարությունյանը:

Ըստ նրա՝ մնացած բերքի մասով լավ տարի է սպասվում, որովհետև անցած տարի հուլիսին, երբ հաջորդ տարվա բերքը կազմավորվում էր, լավ շրջան է եղել: Միաժամանակ, Ա.Հարությունյանը նկատեց, որ կարկտահարություն այս տարի քիչ կլինի, որովհետև «մի շատ լավ մարդ է գալիս Հայաստան, որից կարկուտները «վախենում» են»: Նա չբացահայտեց, թե ով է  այդ անձը, միայն նշելով, որ նա համաշխարհային մասշտաբով հոգևոր ուսմունքի ներկայացուցիչ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս