Կարելի էր քաղաքական որոշում ընդունել ու գյուղացուց փողը ստիպողաբար չվերցնել: Ի՞նչ խնդիր կա: Ես զարմանում եմ, որ ԳՆ-ն գյուղացու կողքին չի կանգնում, մինչդեռ ինքը պետք է համոզվեր, որ սերմն իրոք վատն էր: Շատերն այն պարզապես խոտի տակ են քաղել:
Մեր ընդդիմախոսները, պնդելով, թե կուտակային վճարի չափն իրականում 6.6-13 % է, հաշվում են հարկված եկամտի նկատմամբ, սակայն պետք է բարեխղճություն ցուցաբարել և բացատրել ամբողջությամբ:
168.am-ի հարցին, թե այսօր ո՞վ է լաբորատորիա ստեղծելու, փոխնախարարը նշեց, թե դա կառավարության որոշմամբ ստեղծվող հանձնաժողովը կորոշի: Ըստ նրա՝ հանձնաժողովում կլինեն մասնագետներ, ՀԿ-ների, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ և այլք:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության այն աշխատակիցները, որոնք դիմել են, որպեսզի իրենց աշխատավարձից կուտակային ֆոնդի 5% պահումները չկատարվեն, նրանց խնդրանքը բավարարվել է
«Վերջին շրջանում գազի կալորիականությունը մտահգություն է առաջացնում հասարակության շրջանում, թեև այդ առումով բազմաթիվ պարզաբանումներ տրվել են, սակայն դեռևս կասկածներ կան, թե արդյոք կալորիականության ցուցանիշները համապատասխանում են անհրաժեշտ պահանաջներին, թե՞ գազի որակը փոփոխվել է»:
«Ես կարծում եմ, որ ընդհանրապես որպես նախաձեռնություն, «Դեմ եմ» շարժումը պետք է առաջին հերթին դիտարկենք դրական կողմից, որը մեր քաղաքացիներին իրազեկելն էր նոր կենսաթոշակային համակարգի մասին…
«2009թ. ԱԱՀ օրենքով սահմանվեց, որ երկորդ մեքենան կամ բնակարանը 1 օրացուցային տարում վաճառելիս դիտարկվում է ձեռնարկատիրություն և պետք է վճարել ավելացված արժեքի հարկ…
Մաքսային միությունը մոդելով շատ նման է խորհրդային կարգերին և Հայաստանի համար ձեռնտու չէ «3+1» ֆորմատի մեջ ընկնել: Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Եթե ուզում ես մարդու էությունը ճանաչել` պաշտոն տուր, իսկ երբ մարդիկ զրկվում են իրենց աթոռներից` մոռանում են, թե ինչն ինչից հետո էր, և, թե հենց իրենք պաշտոնավարման ընթացքում ինչ են արել:
Հասարակական կազմակերպությունների և «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության կողմից Հայաստանում գազի կալորիականության համատեղ ստուգաչափումների գործընթացը կշարունակվի: Այս մասին 168.am-ին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ այնուամենայնիվ դրա կարիքը առանձնապես չկա:
Այս պահին ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հավաքվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ բողոքի ակցիա անցկացնելու կուտակային 5% պարտադիր վճարների դեմ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը…
«Ես դրա խոշորագույն մասնագետը չեմ, բայց Մոսկվան գլամուրային ապրանքների ամենամեծ սպառողներից մեկն է, և մեր աչքով տեսնում ենք, որ բրենդները՝ «Վիկտորիա Սիքրետը», «Ագենթ պրովոկատոը», որոնք ամենամեծ մատակարարն են, շարունակում են գործել Ռուսաստանում»,- ասաց Տ.Հարությունյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասնագետների հետ փետրվարի 4-5-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու շնորհանդեսներ՝ գիտության և տեխնիկայի ոլորտներում ինովացիոն քաղաքականության և ՏՀՏ ոլորտում առկա ծրագրերի վերաբերյալ:
Մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կկազմակերպվի հանդիպում ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները:
«ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանն այսօր անդրադարձել է փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշ արտահայտությունների, որոնք վերաբերում էին «Նաիրիտ» գործարանին ու դրա ճակատագրին:
Ըստ Վարդան Հարությունյանի՝ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87-ին:
Օրերս լուրեր տարածվեցին, թե Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ իր սահմաններին վերահսկողության ժամանակակից համակարգեր տեղադրել, և արևելյան սահմանամերձ գոտիներում սկսվել են ականազերծման աշխատանքներ: Ըստ որոշ փորձագետների, նույնիսկ հենց Թուրքիայում, Հայաստանի հետ սահմանային տարածքների ականազերծման և Ալիջանի սահմանակետի ճանապարհի կպրապատման ու ընդլայնման արդեն սկսված աշխատանքները կարող են վկայել սահմանի մոտալուտ վերաբացման մասին:
Ավստրիական «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 2012թ-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պայքարում է «Սպայկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու համար:
2011թ.-ին Հայաստանը միացել է 8 երկրների կառավարությունների նախաձեռնած «Բաց կառավարության գործընկերությանը» (ԲԿԳ), որն անդրադառնում է տարբեր երկրներում կառավարությունների գործունեության թափանցիկությանը, որպեսզի երկրները ստանձնեն պարտավորություն՝ տեղեկատվության հասանելիության, հանրային մասնակցության և հաշվետվողականության հետ կապված հարցերի վերաբերյալ, և, թե այդ նպատակով ինչպես են կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարությունները
Եթե ուզում ես, որ մյուս կողմը զիջի, պետք է «ոսկե կամուրջ» կառուցես իրենց համար, որ ապահով հեռանան, իմանան, որ կորուստներ չեն ունենա: Բայց 2008-ին բեմերից կոչեր էին հնչում` հոկտեմբերի 27-ի պատասխանատվության մասին, և այլն: Մինչդեռ մյուս կողմում մարդ էր, ով իր դիրքերը մինչև վերջին փամփուշտ կպաշտպաներ:
«Ես բնական եմ համարում, որ եթե մարդուն ասում ես՝ եկամուտիդ որոշակի տոկոսը վճարիր, որոշակի խնդիրներ պետք է առաջանան: Մարդիկ այժմ վիճում են առաջին հերթին, որ իրենց տնօրինվող եկամուտները պակասում են, բայց ոչ բոլորի մոտ է դա, ուղղակի շատ գործատուներ բարձրացրել են աշխատավարձերը, նաև պետությունն է բարձրացնելու և բարձրացնում է»
Հարցին՝ արդյոք փոփոխությունների մշակմանը մասնակցած ԲՀԿ ներկայացուցիչները երբևէ դժգոհություն կամ մտահոգություն հայտնե՞լ են նոր համակարգի հետ կապված, նախարարը պատասխանեց, թե ինքը նման բան չի հիշում, իսկ օրենքի նախագիծը քննարկվել է կառավարությունում, ԱԺ-ում և կարելի է նայել արխիվային արձանագրությունները:
«Ինձ չի թվում, որ ՀՀԿ-ն մինչև հաջորդ համապետական ընտրություններ պատրաստ կլինի հեռանալ իշխանությունից: Իրենք ունե՞ն այդ պոտենցիալը` հասկանալու համար, որ այդ խնդիրը կա…
«Տոնուսի» սնանկության գործի նյութերն անցած տարի դեկտեմբերին ուղարկվել են գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնության տեղեկություններով` Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում կատարվել են կենսաթոշակային պարտադիր պահումներ:
Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ նոր գործարանի կառուցման ծրագրերն էլ կյանքի չկոչվեն, քանի որ, եթե գործարանը պետք է կառուցվի զրոյից, հումքը բերվի Ռուսաստանից, և այստեղ օգտագործվի միայն բանվորական ու գիտական ներուժը, ապա ռուսների համար առավել շահավետ ու հեշտ լուծելի խնդիր կլինի նշված բանվորական ու գիտական ներուժը տանել Ռուսաստան:
«Հայկական դրամը կպահպանվի բավականին երկար ժամանակ, հետո չեմ կարող կանխատեսել: Կուզենայի մի քանի դար պահպանվեր…
Այսօր գործադիրի կառավարության նիստից ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարճատև զրուցեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող բանակում զոհված զինվորների մայրերի հետ: Նա նշեց, թե շատ լավ ծանոթ է բոլորի դժբախտություններին և ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան միջոցներ:
«Կադրերը ոչ մեկի չեն պատկանում՝ ո´չ Աղվան Հովսեփյանին, ո´չ էլ այսօրվա նշանակված կադրերն ինձ են պատկանում: Դրանք դատախազության համակարգի ծառայողներ են և իրենց ծառայությունը շարունակելու են՝ անկախ ով կլինի գլխավոր դատախազ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխությունները: