
Գևորգ Կոստանյանի հավաստիացումները չգոհացրին բանակում զոհված զինվորների մայրերին (տեսանյութ)

Այսօր գործադիրի կառավարության նիստից ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարճատև զրուցեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող բանակում զոհված զինվորների մայրերի հետ: Նա նշեց, թե շատ լավ ծանոթ է բոլորի դժբախտություններին և ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան միջոցներ:
«Յուրաքանչյուրի գործի կապակցությամբ ես ներգրավվածություն եմ ունեցել: Այն հանգամանքը, որ ոչ մի գործը կասեցված կամ կարճված չէ, դա նշանակում է, որ այդ գործերը դեռևս շարունակում են իրենց ամբողջ ընթացքով քննվել»,- հավաստիացրեց Գ.Կոստանյանը՝ միաժամանակ հրավիրելով իր մոտ, եթե նոր եկած հանգամանքներ կան:
Գլխավոր դատախազի հավաստիացումները չբավարարեցին զոհված զինվորների մայրերին ու Կոստանյանի հեռանալուց հետո նրանք նշեցին, որ դատախազը ոչ մի հարցի էլ չպատասխանեց ու ասաց միայն այն, ինչ ինքն էր ցանկանում:
Մանրամասները՝ տեսանյութում