Բաժիններ՝

Հայաստանը կմիանա ՄՄ-ում գործող ինովացիոն տեխնոլոգիաների պլատֆորմին

ՀՀ արդյունաբերության զարգացման ռազմավարությունները թարգմանվել են ռուսերեն, որպեսզի ճշտվի՝ արդյոք կա՞ն հակասություններ ՄՄ օրենսդրության հետ: Այս մասին այսօր լրագողներ հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Ոչ սակագնային հարցերի կարգավորման հարցերով աշխատանքային խմբի և Արդյունաբերական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Հարությունյանը:

Ըստ նրա՝ ՄՄ-ում կա նոր գաղափար՝ ինովացիոն տեխնոլոգիաների պլատֆորմ է ստեղծվել, որտեղ համագործակցում են երեք երկրների գործարարները և ՀՀ խնդիրն է միանալ դրան:

Փոխնախարարը հայտնեց, որ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասնագետների հետ փետրվարի 4-5-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու շնորհանդեսներ՝ գիտության և տեխնիկայի ոլորտներում ինովացիոն քաղաքականության և ՏՀՏ ոլորտում առկա ծրագրերի վերաբերյալ: Նախատեսվում է փետրվարի վերջին Մոսկվայում կայանալիք հանդիպման շրջանակներում քննարկել ՄՄ առկա ինովացիոն տեխնոլոգիաների պլատֆորմներին հանրապետության ձեռնարկությունների մասնակցության հարցը,

Տ.Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ՝ Մարսն ու Մերգելյանը, նաև նոր ԱՏԳ է ստեղծվում ոսկեգործության կլաստերում. «ՄՄ հետ հակասություն չկա, բայց ՄՄ շրջանակներում այդ հարցերը կարգավորվում են օրենքով, բաց այնտեղ ազատ տնտեսական գոտի է, օրինակ, Կալինինգրադն ամբողջությամբ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս